«Սարսափելի մեղքի տակ են՝ 5000-ից ավելի զոհի արյուն է իրենց ձեռքին, բոլորի՛, ոչ միայն մարդկանց, ովքեր հասցրին էս ամեն ինչը վերջաբանին, այլ մարդիկ, ովքեր աջակցում են այսօրվա իշխանությանը. նրանք ևս մասնակիցն են երեխեքի կոտորածին»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը: Նրա խոսքով՝ մենք հաղթանակած ժողովուրդ ենք եղել, ունեցել ենք կանոնավոր բանակ, որն այսօր լուծարում են: