Մի խումբ շիրակցի ամենավառ նիկոլականներ այսօր ինձ ազատեցին Գյումրիում նիկոլի վարկանիշը չափելու անհրաժեշտությունից, քանի որ հենց իրենց հանրահավաքով իրենք չափեցին այն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

«Արդեն մեկ ամիս կլինի, որ մտածում եմ հարցմամբ պարզել Գյումրի քաղաքում նիկոլի վարկանիշը: Ինձ ճանաչողները գիտեն, թե ինձ համար ինչ նշանակություն և կարևորություն ունի Գյումրին: Դրան էլ վրադիր՝ մեր կուսակցության Շիրակի մարզի տարածքային կառույցի գործունեության համակարգողն եմ:

Մի խումբ շիրակցի ամենավառ նիկոլականներ այսօր ինձ ազատեցին Գյումրիում նիկոլի վարկանիշը չափելու անհրաժեշտությունից, քանի որ հենց իրենց հանրահավաքով իրենք չափեցին այն: Այդ հանրահավաքին մասնակցում էին շուրջ 200 մարդ, որոնց մի մասը Շիրակի մարզի մյուս համայնքներից էին, մի մասը ոսռիկանության ծառայողներ, իսկ մի փոքր մասն էլ Երևանից:

Փաստորեն այսօր շիրակցի ամենանիկոլականներն արձանագրեցին, որ նիկոլը Գյումրիում հազիվ կարողանա մեկ փողոցի համատիրության նախագահ (թաղի լիազոր) ընտրվել:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում այդ տղաներին»,- գրել է նա: