Համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջև կնքված եռակողմ պայմանագրի՝ փետրվարի 15-ին մեկնարկել է «Կենդանիների վակցինատոր»  (պատվաստող ) մասնագիտության 5-օրյա ուսուցման ծրագիրը:

Ծրագրի առաջին խմբում ներառվել են Արարատի և Արագածոտնի մարզերից ընտրված 10 մասնակիցներ:

Դասընթացներին կարող են  մասնակցել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված թեկնածուներից ընտրված ՀՀ մարզերում բնակվող, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, հայերենին տիրապետող չափահաս, գործունակ ՀՀ քաղաքացիները:

Դասընթացների ավարտին ամփոփիչ գնահատման արդյունքում բավարար գնահատական ստացած դիմորդներին հանձնվելու է հավաստագիր`  24 ամիս ժամկետով: