ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը փետրվարի 16-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնիտիսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն ռազմական կրթության ոլորտում հայ-հունական  համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել են ռազմական համալսարանում հունարենի լսարանի վերաբացման և դասընթացների կազմակերպման աշխատանքները։