Հնդկաստանի կենտրոնական հատվածում գտնվող Մադյա Պրադեշ նահանգում ավտոբուսն ընկել է ջրանցքը, որի հետևանքով 32 մարդ է մահացել, հայտնում է տեղական ND TV լրատվականը։
Դեպքը տեղի է ունեցել նահանգի կենտրոնից 650 կմ հեռավորության վրա՝ Սիդհի շրջանում։ Ավտոբուսում 60 ուղևոր է եղել: Նշվում է, որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։
Աղետների արձագանքման ազգային ուժերի (SDRF) անձնակազմն իրականացնում է փրկարարական աշխատանքներ:
Մինչ այժմ հայտնաբերվել է 32 ուղևորի դի, յոթ ուղևոր փրկվել է: