Կորոնավիրուսի նոր «բրիտանական» շտամը հանգեցրել է Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքի մեկուսացմանը, փոխանցում է Reuters-ը:

Օքլենդի գրեթե 2 մլն բնակիչներ 3 օրով մեկուսացել են այն բանից հետո, երբ քաղաքում հայտնաբերվել է COVID-19-ի երեք նոր դեպք: Մերձավոր ազգական 3 պացիենտից երկուսի գենոմի սեքվենիրացումը ցույց է տվել, որ դա եղել է B1.1.7 տարբերակը: Այս դեպքերի վարակման աղբյուրը նշարունակում է անհայտ մնալ:

«Մենք բացարձակապես ճիշտ էինք հատուկ զգուշություն դրսեւորելու որոշում ընդունելով, որովհետեւ ենթադրում էինք, որ սա ավելի վարակիչ տարբերակներից մեկը կլինի»,- հայտարարել է վարչապետ Ջասինդա Արդեռնը:

Նոր Զելանդիայում վերջին 6 ամսում Օքլենդի մեկուսացումը առաջինն է այն բանից հետո, երբ համավարակի սկզբում խիստ կարանտինը զգալիորեն կանխել էր տեղական փոխանցումը:

Նոր բռնկումը հարեւան Ավստրալիային դրդել է կասեցնել համաձայնագրի գործողությունը, որը նորզելանդացիներին թույլ էր տալիս Ավստրալիա մեկնել առանց հյուրանոցներում 14-օրյա կարանտինի: