Մի’ սպասեք իշխանություններից բովանդակային հակադարձում։ Կապիտուլյանտը լավագույն դեպքում վաղը եթերում հերթական խզբզոցը կամ թրքաբարո վնգստոցը կգցի։ Այսպիսի գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեսբուքի իր էջում։

«Մի’ բորբոքեք ընդդիմության ներսում «խանդի» տեսարաններ, դրանք արհեստական են, անտեղի եւ անհեռանկարային։

Մի’ ոգեւորեք առաջին նախագահի կողմնակիցներին. «ոչմիթիզական չեմ» = Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ուստի զուգահեռները շինծու են։

Մի կորցրեք զգոնությունը, հանրապետականներ։ Ամեն ինչ դեռ առջեւում է։

Մի’ հուսահատվիր, ժողովուրդ։ Կհանդիպենք փետրվարի 20-ին 15:00 Ազատության հրապարակում»,-գրել է նա։