Անվանվել է նորույթների նախնական ցուցակը, որոնք կներկայացվեն 2021 թվականին Apple-ի առաջին շնորհանդեսի ժամանակ, հաղորդում է LeaksApplePro-ն:

Կուպերտինոյից ընկերության նոր միջոցառումը պետք է կայանա մարտին: Եթե հավատանք ցանցային տեղեկատուների տեղեկությանը, կներկայացեն 3 գաջետներ՝ iPad Pro պլանշետների նոր սերունդ, AirTag խելացի նշումը եւ AirPods հերթական  թարմացումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Apple-ի նոր արտադրանք կդառնա  AirTag խելացի նշումը, որի մասին խոսում էին դեռեւս 2020 թվականից: Այն թույլ կտա գտնել ցանկացած իր՝ բանալիներից մինչեւ կայանատեղիում ավտոմեքենա: iPad Pro-ն կունենա miniLED դիսփլեյ եւ Apple A14 չիպսեթ 5-րդ սերնդի բջջային ցանցերում աշխատանքի աջակցությամբ: