Գյումրու Վարդանանց հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքը՝ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որը իշխանական սազանդարները որակում են հուժկու հանրահավաք և կեղծ տպավորություն ստեղծում, թե ամբողջ Գյումրին ոտքի էր կանգնելու, որպեսզի սատարեր Փաշինյանին մեղմ ասած ծիծաղելի է։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ մինի հանրահավաք կազմակերպելու համար իշխանությունը ներդրել էր իր ամբողջ վարչական ռեսուրսը։ Հրապարակը լցնելու և մարդ բերելու գործին լծված են եղել Շիրակի նորանշանակ մարզպետն ու մարզից ընտրված պատգամավորները, բայց քանի, որ վերջիներս անգամ իրենց թաղերում հեղինակություն չունեն, արդյունքում ստացվել էր այն, ինչ ստացվել էր։

«Հեղափոխության պահապաններն» էլ էին գործողվել Գյումրի, ինչպես իրենք են ասում՝ տեր են կանգնելու հեղափոխության արժեքներին։ Միաժամանակ Գյումրիից ստացված տեղեկությունների համաձայն իշխանությունը հարևան գյուղերից և անգամ մարզերից է մարդկանց բերել՝ «գազելներով»։ Մի խոսքով՝ ֆեյք իշխանության հերթական ֆեյք հանրահավաքն էր, որի դիրիժորությունն էլ վստահել էին ապիկար դերասան Գնել Սարգսյանին։

Միաժամանակ այս հանրահավաքը կարելի է դիտարկել որպես ուժի ցուցադրություն, քանի որ Հանրապետության երկրորդ քաղաքում աշնանը սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ ՔՊ-ն փորձում է ուժեղացնել իր դիրքերը, սակայն ակնհայտ է, որ իշխանությունը ձախողելու է։ Գյումրիի կենտրոնից քայլ արած Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը այս քաղաքում հաջողության հասնելու շանսեր չունեն։ Գյումրիում նախընտրական կրքերին, որոշ իմքայլականների ակտիվությանը և հնարավոր թեկնածուներին կանդրադառնանք առաջիկայում։

Irakanum.am