ԱՄՆ Վիրջինյան կղզիների տարածքում ուղղաթիռ է ընկել, չորս մարդ զոհվել է: Այդ մասին հայտնում է ABC News-ը:

Հաղորդագրության համաձայն՝ արտակարգ իրավիճակների ծառայությունները տեղեկություն են ստացել Երևանի ժամանակով 01.14-ին Սբ. Թոմաս կղզու արևմտյան ծայրամասում ուղղաթիռի ընկնելու մասին:

Չորս զոհի մարմինները հայտնաբերել են վթարի վայրում:

Ուղղաթիռի պատկանելիության  և կործանման հնարավոր պատճառների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել: