Սպիտակ տանից ոչ հեռու ոստիկանները ձերբակալել են մի կնոջ, որի մեքենայի մեջ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:

Նրանց տեղեկացմամբ՝ 66-ամյա կինը ԱՄՆ նախագահի նստավայրի պարսպապատ տարածք է փորձել մտնել հսկիչ անցակետով: Նա իբր պնդել է, որ պատրաստվում է ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենին ինչ-որ գրավոր ուղերձ փոխանցել:

Սպիտակ տանից ոչ հեռու կայանված նրա ավտոմեքենայի խուզարկությամբ իրավապահները լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել: Կնոջը, ում անձը չի բացահայտվում, պնեւմատիկ զենքով զինված տղամարդ է ուղեկցել: Կինը ձրբակալվել է չգրանցված զենք կրելու համար եւ փոխանցվել ԱՄՆ գաղտնի ծառայությանը, որը զբաղվում է պետության առաջին դեմքերի պահպանությամբ: