Այսօր ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվել են Վանաձորի բնակիչներ:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 13-ին 14 հոգի մասնակցել է տարեդարձի խնջույքի, որի ժամանակ օգտագործել են տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղեն և եփած հավով ուտեստ:

Փետրվարի 15-ին՝ ժամը 20.30-ի դրությամբ, ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով հոսպիտալացվել է խնջույքի մասնակից 10-ը հոգի, որից 5-ը՝ մինչև 18 տարեկան, 5-ը՝ 18-ից բարձր:

Հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության: Խնջույքի մյուս մասնակիցները գանգատներ չունեն: