«Պոբեդա» ավիաընկերությունը մարտի 26-ից վերսկսում է Մոսկվայից թռիչքները դեպի Իտալիա, հայտնում է ТАСС-ը:

Չվերթը կժամանի Բերգամոյի օդանավակայան:

Ռուսաստանի և Իտալիայի միջև պարբերական հաղորդակցությունը դադարեցվել է համավարակի ֆոնին: Ուղևորների և բեռնափոխադրումների թռիչքները ներկայումս հասանելի են միայն քաղաքացիների որոշակի խմբի՝ Եվրամիության տարածքում կացության թույլտվություն ունեցող ռուսաստանցիների, բարձրակարգ բժշկական մասնագետների, ուսանողների, դիվանագետների և բժշկական օգնություն պահանջող քաղաքացիների համար: