ՊՆ-ի առջև բողոքի ակցիա իրականացնող պատերազմի մասնակիցները, դուրս գալով շենքից, ասացին, որ իրենց խնդիրների պարզաբանման համար ուղարկել են Կենտրոնական զինկոմիսարիատ:
«Նոր մոտիկացանք, խոսեցինք իրենց հետո, ասացին, եթե ձեր վայենկոմատն այդ հարցերին պատասխան չունի, չի կարողանում պարզաբանում տալ. դիմեք կենտրոնական վայենկոմատ»,- ասացին նրանք:
Հիշեցնենք, տևական ժամանակ է՝ պատերազմի մասնակիցները բողոքի ցույց են իրականացնում ՊՆ-ի դիմաց: