Հունաստանում վերջին 12 տարվա ընթացքում ձյան ամենաառատ տեղումները հանգեցրել են էլեկտրականության անջատման եւ տրանսպորտի աշխատանքի խափանումների, հայտնում է Reuters-ը։

Շաբաթ օրվանից ցրտաշունչ եղանակը տարածվել է ամբողջ երկրում, ինչի հետեւանքով Հունաստանի հյուսիսում ջերմաստիճանն ընկել է մինչեւ -20՝ ըստ Ցելսիուսի, եւ դարձել է Աթենքում հազվադեպ ձյան առատ տեղումների պատճառ՝ սեզոնին ոչ համապատասխան տաք եղանակից հետո:

Ազգային օդերեւութաբանական ծառայության ղեկավար Թեոդորոս Կոլիդասը հայտարարել է, որ ձյան տեղումները «12 տարիների ընթացքում ինտենսիվությամբ եւ ծավալով ամենաուժեղն են եղել»:

Հաղորդվում է ողջ մայրցամաքային Հունաստանում եւ նրա արեւելյան ափի կղզիներում էլեկտրաէներգիայի անջատումների մասին:

Իշխանությունները կարճ ժամանակով փակել են մայրուղիների հատվածները եւ հասարակությանը հորդորել են խուսափել երկրորդական ուղեւորություններից: