2021 թվականին կրիպտոարժույթների հանրահայտության աճը ավելի շատ օգտատերերի է ստիպում մտածել դրանք գնելու մասին: Դրա հետ մեկտեղ, վերջին տարում թվային ակտիվների արժեքը արդեն զգալիորեն բարձրացել է: ՌԲԿ փորձագետները մի քանի խորհուրդներ են տվել կրիպտոարժույթի սկսնակ ներդրողներին:

Նշվում է, որ Google-ի որոնման համակարգում կրիպտոարժույթ գնելու մասին հարցումները թարմացրել են առավելագույն ցուցանիշը: Հիմա թվային փողի հանդեպ հետաքրքրությունը 35 տոկոսով մեծ է, քան 2017 թվականի կրիպտոարժութային բումի ժամանակ է եղել: Սա տեղի է ունենում թվային ակտիվների գնանշումների կտրուկ աճի ֆոնին: Միաժամանակ, բիթքոինն օրեցօր թարմացնում է պատմական առավելագույն ցուցանիշները: Օրինակ՝ փետրվարի լույս 12-ի գիշերը բիթքոինի գինը մոտեցել է 49 հազար դոլար նիշին, իսկ տարեսկզբից աճն անցել է 70 տոկոսից:

Xena Financial Systems-ի գլխավոր տնօրեն Անտոն Կրավչենկոն կարծում է, որ «մուտք գործելու համար ընթացիկ իրավիճակը ամենալավ պահը չէ, քանի որ շուկան չափից ավելի է տաքացել»: Բայց նախագծեր կան, որոնք անգամ այս իրավիճակում շարունակում են մնալ թերագնահատված: Փորձագետի խոսքով՝ այդպիսի դրամ է Maker Dao-ն:

Փորձագետն անփորձ թրեյդերներին խորհուրդ է տվել եկամտի ոչ մեծ մասը կուտակել եւ ներդնել տարբեր նախագծերի մեջ, ինչը թույլ կտա փորձ ձեռք բերել եւ ժամանակի ընթացքում շուկայի տարբեր ցիկլերում դիրքեր ունենալ:

STASIS կայուն կրիպտոարժույթների պլատֆորմի հիմնադիր Գրիգորի Կլումովն իր հերթին նշել է, որ կրիպտոարժույթ ձեռք բերել ցանկացողները պետք է սովորեն աշխատել դրամապանակի հետ եւ ընտելանան անձնական բանալու կանոնավոր բեքափներին: Սկսնակներին նա կայուն կրիպտոարժույթներ է խորհուրդ տալիս, որոնք կապված են ֆիաթային փողի գնանշումներին եւ մեծ վնաս չեն պատճառի սեփականատիրոջը, օրինակ՝ USDT եւ EURS: