Իսրայելը չեղյարկել է իր մասնակցությունը հաջորդ շաբաթ Միացյալ Արաբական Էմիրություններում կայանալիք մեծ պաշտպանական ցուցահանդեսին COVID-19-ի սահմանափակումների պատճառով, հայտնել են իսրայելցի պաշտոնյաները, փոխանցում է Reuters- ը:

Իսրայելական պաշտպանական տասնյակ ընկերություններ պետք է մասնակցեին փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում անցկացվող IDEX համաժողովին` անցյալ սեպտեմբերին հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամ:

Սակայն Իսրայելի պաշտպանության եւ տարածաշրջանային համագործակցության նախարարության պաշտոնյաները հայտնել են, որ պլանը չեղյարկվել է: Նրանք վկայակոչել են Իսրայելի կողմից միջազգային ավիափոխադրումների համար հունվարի 26-ին հայտարարված արգելքը, որը մինչ օրս գործում է`  COVID-19-ի բռնկման ալիքի զսպման նպատակով: