Մի քանի օր է առանձին լրատվամիջոցներում և ֆեյսբուք սոցիալական ցանցում քննարկվում է ՃՈ մի խումբ աշխատակիցների կողմից քաղաքացիներին ծեծի ենթարկելու հանգամանքը։ Իրավապահ մարմինները աղմկահարույց տեսանյութի և կատարվածի վերաբերյալ արդեն իսկ հաղորդագրություններ են տարածել։ Մասնավորապես համաձայն ՀՔԾ-ի՝  գնացել է ոստիկանություն և պարզաբանում պահանջել, թե ինչու են մեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։ Հայհոյանքներին հաջորդել է ծեծը։

Ինչ է կատարվել իրականում հասարակության շրջանում առավել հայտնի «փոսի գայիում»։

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ օրինախախտ վարորդներին դուր չի եկել այն հանգամանքը, որ ՃՈ աշխատակիցների կողմից իրենց մեքենան տարվել է տուգանային հրապարակ։ Տղամարդիկ շտապել են Ճանապարհային ոստիկանություն՝ պարզաբանումներ պահանջելու, որի ժամանակ էլ մեր աղբյուրների փոխանցմամբ սկսել են հայհոյել ՃՈ աշխատակիցներին, ինչից էլ առաջացել է վիճաբանությունը, որին հաջորդել է ծեծկռտուքը։ Մենք տեղեկացանք, որ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տղամարդկանց հորդորել են չհայհոյել և համապատասխան վարչական տունգանքը վճարել ու մեքենան տանել, սակայն տղամարդիկ շարունակել են վիրավորել ոստիկաններին։

Ովքե՞ր են այս գործով մեղադրյալի կարգավիճակում։

Ճանապարհային ոստիկանության երեք տեսուչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը): Քննիչի որոշմամբ նրանց պաշտոնավարումը դադարեցվել է:

Ե՞րբ է կատարվել դեպքը։

Աղմկահարույց տեսանյութի հրապարակումից հետո ակտիվորեն շրջանառվեց այն վարկածը, թե ՃՈ աշխատակիցները տղամարդկանց բավականին վերջերս են ծեծի ենթարկում։ Մինչդեռ տեսանյութից պարզ էր, որ դեպքը բնավ էլ վերջերս չէր, (տեսանյութում երևացող մարդիկ կարճաթև համազգեստ էին կրում) ինչն իր հաղորդագրությամբ փաստեց նաեւ Հատուկ քննչական ծառայությունը, որի հաղորդագրության համաձայն միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա օգոստոսի 22-ին։

Ովքե՞ր են մեղավոր ՃՈ-ում առկա ամենաթողության մեջ։

Տեսանյութի տարածումից հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ քաղաքացիներին ծեծի ենթարկողներից մեկը ոստիկանության պետ Վահե Ղազարյանի մտերիմներից է։ Այս թեզն առավել քան անտրամաբանական է։ Նախ Ղազարյանը ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է հունիսի 8-ին և օգոստոսի 22-ի դրությամբ կադրային որևէ փոփոխություն այդ ընթացքում չէր իրականացրել, և հետո Ճանապարհային ոստիկանությունը ղեկավարվում է ՃՈ պետ Եգոր Կարապետյանի կողմից և մեր տեղեկությունների համաձայն նրան է տրված լիազորություններ իրականացնելու կադրային տեղաշարժեր՝ ՃՈ համակարգում։ Կարապետյանը համակարգի հնաբնակներից է։ Ոստիկանության պետերի փոփոխությունը նրա կարերիայի վրա որեւէ ազդեցություն չի ունեցել։ Փոխվել են ոստիկանության պետեր, փոխոստիկանապետեր, համակարգի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց բոլոր այդ փոփոխությունները շրջանցել են Եգոր Կարապետյանին։

Արդյո՞ք այս աղմկահարույց միջադեպից, որը հասարակական լայն արձագանք է գտել ՃՈ պետը մաքուր դուրս կգա, ցույց կտա ժամանակը, առայժմ արձանագրենք, որ մի դրվագով, որն իրապես դատապարտելի և անունընդունելի է, չի կարելի վարքաբեկել ոստիկանության ամբողջ համակարգն ու մեղադրանքի սլաքներն ուղղել ոստիկանության պետի ուղղությամբ։

Irakanum.am