Գերմանիայում կորոնավիրուսային վարակից մեկ օրում մահացել է 116 մարդ, երկրում, ընդհանուր առմամբ, COVID-19-ի զոհերի թիվը հասել է 65 076-ի: Այդ մասին վկայում են Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալները:

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր, Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 338 987 դեպք, մեկ օրում գրանցվել է 4426 նոր դեպք: