Հայտնի մանկաբույժ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին խոսել է այն մասին`արդյոք արժե պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կոմարովսկիի ինստագրայան էջում արված գրությանը:

Ըստ նրա, գրեթե բոլոր բժշկական համայնքները եկել են այն եզրակացության, որ պատվաստանյութն անհրաժեշտ է նույնիսկ նրանց համար, ովքեր արդեն վերականգնվել են կորոնավիրուսից:

Նա նշել է, որ պատվաստումից հետո իմունային պաշտպանության մակարդակը և մարմնում հակամարմինների քանակն ավելի բարձր են, քան հիվանդությունից հետո:

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզոր» համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը հայտնել էր, որ նրանք, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, հնարավոր է չպատվաստվեն մինչև 2021 թվականի աշուն: