Ադրբեջանցիները կրակում են Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից Կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է:

Խնդրի մասին ահազանգել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ Կապանի գյուղերի բնակիչներից ստանում է զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին: