Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը խնդրել է առողջապահության ոլորտում տարածաշրջանային կառույցներին եւ հիվանդանոցներին փետրվարի 18-ից անցնել «ճգնաժամային կազմակերպման» ռեժիմի, որպեսզի նախապատրաստվեն COVID-19-ի ավելի վարակիչ շտամերով վարակվելու դեպքերի հնարավոր աճին, գրում է Le Journal Du Dimanche թերթը:
«Այդ ճգնաժամային կազմակերպումը պետք է ներդրվի յուրաքանչյուր տարածաշրջանում անկախ հիվանդանոցային սթրեսի մակարդակից, եւ պետք է գործառնի հինգշաբթվանից՝ փետրվարի 18-ից»,-թերթին հայտնել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչը:
Շաբաթ Ֆրանսիայում հայտնել են կորոնավիրուսով վարակման 21 231 նոր դեպքի մասին, ինչը մի փոքր-ինչ բարձր է ուրբաթ գրանցված ցուցանշից՝ 20 701 դեպք, ինչի հետեւանքով Ֆրանսիայում կորոնավիրուսիային վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3 448 617-ի, գրում է Reuters-ը: