
Սխրանքների կարող են գնալ շատերը, սակայն հերոսանում են եզակիները, քանզի հերոսանալ, լոկ չի նշանակում սխրագործել… Հերոսանալ, նախևառաջ նշանակում է գիտակցված պատասխանատվություն կրել այն ամեն կատարածի համար, որը բացի հաղթանակներ բերելուց, նաև սերունդներին սովորեցնում է, թե ինչպես կարելի է ապրել ու հարկ եղած դեպքում հանուն մարտընկերոջ մարտիրոսվել…
Հ.գ.- Այսօր Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Պետրոս Ղևոնդյանի (Պետոյի) հիշատակի օրն է… Նրա, ով ուղիղ 27 տարի առաջ՝ վիրավոր զինակցի կյանքը փրկելու համար ընկավ Քարվաճառում… Այն Քարվաճառում, որն առանց կրակոցի պետք է հանձնեինք 2020թ. նոյեմբերի 25-ին..