Կյանքի 91-րդ տարում մահացել է Արգենտինայի նախկին նախագահ Կառլոս Մենեմը: Այս մասին տեղեկացնում է El Pais պարբերականը:

Հայտնի է, որ պետության նախկին ղեկավարը հիվանդանոցում էր գտնվում միզուղիների համակարգի վարակով:

Մենեմը ղեկավարել է Արգենտինան 1989-ից 1999 թվականներին: