Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 00։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ 38-ամյա Վահան Ղազարյանը իր վարած ВАЗ 21 014 մակնիշի ավտոմեքենայով Կողբավան-Վանանդ ճանապարհին՝ «Նոյան» գործարանի մոտ, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջված վիճակում, հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով Վ․Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Իսկ ուղևորներ՝ նրա համագյուղացի 18-ամյա Արթուր Ղազարյանն ու Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչ 40-ամյա Ռադիկ Վարդանյանը, տեղում բժիշկների կողմից բուժօգնություն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։