«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել տավուշյան հանդիպումից:

«Այսօր հանդիպումներ ենք ունենում Տավուշի մարզի համայնքների բնակիչների հետ։

Նոյեմբերյան համայնքում կայացած հանդիպման ընթացքում քննարկել ենք հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված արտաքին և ներքին քաղաքական, անվտանգային, տնտեսական իրավիճակի առնչությամբ բազմաթիվ հարցեր։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները պատասխանել են քաղաքացիներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակի, ներկայացրել խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացման շուրջ մեր պատկերացումները»,- գրել է նա։