Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դեռ ՊՈԱԿ-ի ոչ մի կենդանի չի գրե՞լ, որ Նիկոլը երեկ 1 միլիոն երևանցի է փրկել երկրաշարժից:

Ոչ մի Վարազդատ Կարապետյան չի գրե՞լ, որ Աշոտիկը մենակով հանգցրել է 7 բալանոց երկրաշարժի 4 բալը:

Դեռ ոչ մի Լենա Նազարյան Աննայի հետ չի գնացե՞լ երկրաշարժի էպիկենտրոն՝ օջախի մոտ ֆոտոսեսիա անելու:

Դեռ ոչ մի Անվտանգության խորհրդի քարտուղար չի ասե՞լ, որ Նիկոլն էր համակարգում ու ղեկավարում մարդկանց շենքերից դուրս փախնելը:

Դեռ ոչ մի Դավիթ Տոնոյան չի ասե՞լ՝ նոր երկրաշարժ, նոր ավերածություններ:

Դեռ ոչ մի Արծրուն Հովհաննիսյան չի ասե՞լ՝ #ցնցելու_ենք ու գնա էլի հիվանդանոց:

Դեռ ոչ մի ՄայրամիԳ ստանդարդ մի ապուշություն չի ձայնագրվե՞լ ՏիկՏոկ-ում:

Դեռ ոչ մի Սերժ Թանկյան ու Արսինե Խանջյան չեն ասե՞լ, որ այս երկրաշարժը նոր բան չէ, սա 30 տարի առաջ նախկիններն էին կազմակերպել, ուղղակի մնաց խեղճ Նիկոլի վրա:

Ուշացնում եք, տխմարներ: Կիրակի է, բա գրեք՝ ձեր տեղն իմանանք»: