Երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է եղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13։40-ի սահմաններում Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ Քարակերտ-Դալարիկ 28 10, 9 Տի կետում, Գյումրի-Երևան 687 համարի գնացքը հարվածել է գծերը  հատած Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Օգսեն Խառատյանի վարած Toyota camry մակնիշի ավտոմեքենային։

Բախման հետևանքով Toyota-ի վարորդը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Բաղրամյանի շտապօգնության կայանի բուժաշխատակիցների կողմից տեղում առաջին բուժօգնություն  է ստացել, ապա տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է գնացքը վարած անձի ինքությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երբ գնացքը բախվել է Toyota-ին, վերջինս մոտ 15 մ գնացքի գծերից շպրտվել է։