Փետրվարի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Նավուր բնակավայրի 53-ամյա բնակիչն իր տան բակում շինափայտ է բեռնաթափում: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության ծառայությունը։

Տեղեկությունը ստուգելու նպատակով մեկնած օպերատիվ խմբի ծառայողները առանձնատանը կից անասնագոմում հայտնաբերել են 230 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի լորենու գերաններ:

Ըստ տանտիրոջ որդու` հայտնաբերվածը պատկանում էր իրեն, նույն օրը ծառերն ինքն էր կտրել «Աղսու» կոչվող անտառածածկ տարածքից, սակայն համապատասխան փաստաթուղթ չներկայացրեց։

Հայտնաբերվածը ի պահ է հանձնվել անտառտնտեսությանը:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր: