Մարտակերտում իրականացվում են ինժեներահետախուզական աշխատանքներ, հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Հարգելի հայրենակիցներ

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական ջոկատները ռազմամթերք ու այլ պայթուցիկ առարկաներ հայտնաբերելու նպատակով, այս պահին Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մաղավուզ, Մեծ շեն, Վարնկաթաղ համայնքներում եւ  《Պուշկեն յալ》կոչվող տեղամասում  իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։

Հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում։

Տեղեկատու հեռախոս` 911»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։