Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել յոթ ադրբեջանցու աճյուն: Ենթադրվում է, որ խոսքն Ադրբեջանի` Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած քաղաքացիների մասին է: Այս տեղեկությունները հայտնել է Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:

Աճյունների փոխանցման գործընթացը տեղի է ունեցել Շուշի քաղաքի մերձակայքում: Ինքնության ճանաչման գործընթացի ավարտից հետո աճյունները կփոխանցվեն հարազատներին: