Այսօր Սիրիայի Հալեպ քաղաքից հյուսիս գտնվող Ալ-Ռայի գյուղի շուկայում ականապատ մեքենա է պայթել, գրում է տեղական SANA-ն:

Պայթյունի հետևանքով զոհվել է 2 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 13-ը:

Գործակալությունը նշում է՝ տարածաշրջանում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, տեղակայված են Թուրքիայի կողմից աջակցվող ահաբեկիչները:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: