Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ Գարեգին Բ կաթողիկոսի՝ վթարի ենթարկվելու մասին լուրն ապատեղեկատվություն է։

«Որոշ տեղեկատվական միջոցներով երեկ ուշ երեկոյան տարածված այն լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկու բարձրաստիճան եկեղեցականի հետ Երևան-Էջմիածին մայրուղուն ավտովթարի է ենթարկվել և տեղափոխվել է Ս․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, կեղծ է և իրականությանը չի համապատասխանում»,– ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունում։