Իսակովի պողոտայի 22 հասցեի դիմաց այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը  04:50-ի սահմաններում բախվել են Երեւանի բնակիչներ, 42-ամյա  Գագիկ Հովհաննիսյանի վարած Nissan  մակնիշի եւ 34-ամյա Էդգար Աբրահամյանի վարած KIA մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով վարորդներից Գ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Է. Աբրահամյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները, որոնք վերածվել են մետաղե ջարդոնի, տեղափոխվել են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: