Երկրաշարժի հետեւանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով, հնարավոր են կապի որոշակի խափանումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Երկրաշարժի հետեւանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով, հնարավոր են կապի որոշակի տատանումներ:

Խնդրում ենք խուճապի չմատնվել»,- հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։