Փետրվարի 13-ի՝ ժամը 21:00-ի դրությամբ, երկրաշարժի հետեւանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթեւ ծանրության:

Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի:

Մնացած 24-ին  բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում: