Երեւանում այսօրվա երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն եղել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։

Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել, կապված երկրաշարժի հետ։ Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որեւէ լուրջ վնասվածք չկա։

Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։

Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատանքը»։