Եկել է մատ անելու ժամանակը

Շատերին թվում էր, որ 2018թ գունավոր հեղաշրջումից հետո Սերժ Սարգսյանը չի կարող ազդել քաղաքական գործընթացների վրա, բայց արի ու տես, որ այդ «շատերը» կրկին սխալվեցին:

ՀՀ երրորդ Նախագահը նախկին ԽՍՀՄ տարածքում միակ քաղաքական առաջնորդն է, ով գունավոր հեղաշրջումից հետո շատ կարճ ժամանակում կարողացավ ապացուցել, որ իրեն մերժողները և ավելի լավ ու դրախտային կյանք խոստացողները խաբեցին հասարակությանը և բերեցին իշխանության երկիր քանդողների և դավաճանների:

Նախագահի վարկանիշը, ի հակառակ բոլոր չարախոսների, ավելի բարձրացավ:

Պոպուլիզմը իր ողջ հմայքով ընդամենը 2.5 տարում պարտվեց իրական պրագմատիզմին:

Ընդորում, Նախագահը դա արեց լուռ և իր համեստ ու ծանրակշիռ կեցվածքով, ինչպես միշտ համբերատար սպասելով և առանց որևէ մեկին վիրավորելու տարավ այս դժվարին բեռը իր ուսերին:

Կարևոր է նաև շեշտել, որ Սերժ Սարգսյանի թիմը իր ընդդիմության մեջ եղած այս դժվարին ժամանակներում իրեն դրսևորեց որպես իր առաջնորդին անդավաճան նվիրված սկզբունքային թիմ, ինչի մասին կարող են երազել շատ քաղաքական կազմակերպություններ:

Հասարակությունը անկասկած սպասում է Նախագահի խոսքին:

Այն, ինչը կարող է այսօր ասել Սերժ Սարգսյանը, որևէ մեկս չգիտի, գիտի միայն ինքը, քանի որ նա է եղել դավադրության, երկիրը կործանելու համար առաջ եկած թավիշի թիրախը և, լավ հասկանալով, որ չի կարող էմոցիաների և մշակված մանիպուլյացիաների ազդեցության տակ հայտված մեր քաղաքացիներին բացատրել նիկոլիզմի իրական վտանգները, առանց ուժ գործադրելու, տղամարդավարի հրաժարական տվեց և հեռացավ:

Շուտով կլրանա հրաժարականի երեք տարին, բայց Սերժ Սարգսյանի ասած մի նախադասությունը ավելի մեծ դեր է խաղում, քան պոպուլիստ դավաճանների երեք տարվա ողջ ասելիքը միասին վերցրած:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից