ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանում «մարդու իրավունքների հետ կապված սարսափելի դրության» մասին: Ճեպազրույցի սղագրությունը հրապարակվել է Պետդեպի կայքում:

«Խոսքը պուտինյան ռեժիմի, Ռուսաստանում մարդու իրավունքների հետ կապված սարսափելի դրության մասին է: Վերջերս մենք հայտարարություն արեցինք այն խիզախ ռուսաստանցիների դեմ ռեպրեսիայի համատեքստում, որոնք փողոց էին դուրս եկել՝ ի նշան Ալեքսեյ Նավալնու քաղաքականապես մոտիվացված ձերբակալության դեմ բողոքի: Եվ մենք կշարունակենք այդ մասին խոսել, լինի դա Ռուսաստանում թե աշխարհի տարբեր երկրներում, երբ խոսքը համընդհանուր իրավունքների սպառնալիքի մասին է»,-ասել է Փրայսը:

«Կա համապատասխան քաղաքական արձագանքի վերլուծություն: Այդ վերլուծության մի մասը նախագահ Բայդենը ազգային հետախուզության տնօրենին հանձնարարել է ուսումնասիրել, եւ այժմ վերլուծաբանները քննարկում են մի շարք գործողություններ, որոնք ռուսաստանցիները ձեռնարկել են վերջին տարիներին՝ սկսած ընտրություններին միջամտությունից եւ վերջացրած «արեւային քամու» սկզբունքի խախտումից եւ պարոն Նավալնու հետ կապված միջադեպում քիմիական զենքի կիրառումից»,-հավելել է Պետդեպի ներկայացուցիչը: