ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հայտնաբերել են նախկին մոդել և գեղեցկության մրցույթի հաղթող Ռեբեկա Լենդրիտի մարմինը:

Ինչպես հաղորդում է E! News-ը, կնոջ մարմինը մայրուղու մոտ հայտնաբերել է նահանգի տրանսպորտային վարչության աշխատակիցը: Մոդելին սպանել են գլխին, պարանոցին և մարմնին հասցված մի քանի կրակոցներով: Նրան ճանաչել են մատնահետքերով, որոնք նա թողել էր իր մոտ հայտնաբերված անդորրագրերի վրա:

Իրավապահ մարմինները բեռնատարի 28-ամյա վարորդի են ձերբակալել փետրվարի 10-ին: Նրան կասկածում են հանցագործություն կատարելու մեջ: Նրան սպանության մեղադրանք են առաջադրել:

Կնոջ պիջակում վերջինիս անունով, հասցեով և հեռախոսահամարով գրություն են հայտնաբերել, իսկ տղամարդու բեռնատարում՝ արյան հետքեր և փամփուշտներ:

Տղամարդը պնդում է, որ չի ճանաչել Ռեբեկային, սակայն նշել է, որ իր հետ Լեյսի անունով կին է ճանապարհորդել, որին նա հանդիպել էր բեռնատարների կայանատեղիում: Ցուցմունքների համաձայն՝ դեկտեմբերին մոդելը համար էր ամրագրել Լեյսլի Մայերսի անունով:

Ռեբեկա Լենդրիտը եղել է «Միսս Մանհեթեն 2014» գեղեցկության մրցույթի հաղթողը և նախկին Միսս «Լեդի Լիբերթի»: