Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին հրաժարական է տվել իր սեքսիստական հայտարարությունների շուրջ առաջացած սկանդալի պատճառով: Այդ մասին հաղորդում է Reuters ը:

«Եթե իմ աշխատանքը հանգեցնի նման խնդիրների, Օլիմպիադան կազմակերպելու մեր համատեղ ջանքերն ապարդյուն կլինեն», – ասել է Մորին Տոկիո -2020 կազմկոմիտեի նիստի ժամանակ:

Յոշիրո Մորին հայտնվել է սկանդալի կենտրոնում, քանզի  ասել է, որ մարզական կազմակերպություններում և ֆեդերացիաներում կանանց թվի աճը հանգեցնում է  միջոցառումների ձգձգման:

«Կանայք  չափազանց երկար են խոսում  և նրանցից յուրաքանչյուրն անհրաժեշտ է համարում ինչ-որ բան ասել,- ասել էր Մորին:

Դրանից հետո կազմկոմիտեի ղեկավարը ներողություն  է խնդրել  իր խոսքերի համար: Նրան դատապարտել են  բազմաթիվ կազմակերպություններում: