ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում այսօր գրանցվել է  հրդեհի մասին 2 դեպք, որը բռնկվել է Ստեփանակերտին մոտ անտառային հատվածներում՝ քաղաքացիների անզգուշության պատճառով: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Դեպքերի վայր են  մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական երկու մարտական հաշվարկ և կանխարգելիչ տեխնիկական միջոցներով մարել կրակը:

Վնասի մակերեսը ճշտվում է:

Տուժածներ չկան:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում և զգուշացնում է.

«Հարգելի հայրենակիցներ.

Եղանակի տաքացման հետ կապված Արցախում ավելացել են հրդեհների բռնկման դեպքերը: Հնարավոր վտանգավոր երևույթների կանխարգելման նպատակով՝ անկախ եղանակային պայմաններից զերծ մնացեք անտառածածկ կամ խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, ցուցաբերեք զգուշություն և փորձեք նվազեցնել աղետների ռիսկերը»: