Տեղեկությունը, թե ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի դեմ՝ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին քիչ առաջ Auroranews-ի հետ զրույցում ասացի ԱԱԾ լրատվության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք՝   ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի դեմ:

Նույն աղբյուրը հայտնում էր, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Վահագն Մելիքյանը, օգտագործելով պաշտոնական դիրքը, գումարի դիմաց դիվանագիտական տարբեր պաշտոններում նշանակել է տվել իր թեկնածուներին, ներգրավված է եղել մի շարք կոռուպցիոն գործարքներում:

Նշվում էր նաև,  թե բացի այդ, պարզվել է, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսում տարբեր նշանակումների, ներքին գործընթացների մասին արտահոսքերը հենց Մելիքյանն է կազմակերպել:

Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու լուրի արտահոսքը ևս Վահագն Մելիքյանն է կազմակերպել հանրային ճնշման տակ վերջինիս նշանակումը կանխելու համար, որպեսզի սեփական թեկնածուին կարողանա անցկացնել: