Փետրվարի 11-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում  մահացել է Գյումրի քաղաքի բնակիչ 29-ամյա Ալեն Ասատրյանը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 9-ին՝ Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։  Այդ օրը՝ ժամը 14։10-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ 41-ամյա Բարեղամ Տիգրանյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89 կմ-ի Լանջիկ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով Ա․Ասատրյանը և մյուս ուղևոր Գյումրիի բնակիչ 29-ամյա Միհրան Ստեփանյանը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գյումրի» բժշկական կենտրոն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի վարչական տարածքում Opel մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։