Նորվեգիայի իշխանությունները հակված են նրան, որ մարդիկ միանգամից 2 դիմակ կրեն:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Նորվեգիայի առողջապահական համակարգի մասնագետներին հղումով:
Նշվում է, որ երբ դիմակներից մեկը դրվում է մյուսի վրա, այս դեպքում այն ավելի մեծ անվտանգություն է ապահովում կորոնավիրուսային վարակի դեմ:
Հիշեցնենք՝ դիմակի կրման այս տարբերակն առաջին անգամ առաջարկել է ամերիկացի հայտնի վարակաբան Էնթոնի Ֆաուչին: Ըստ նրա՝ այս մեթոդը կորոնավիրուսի դեմ պայքարում ամենաարդյունավետներից է:
Նշենք՝ կորոնավիրուսային համավարակից ի վեր՝ Նորվեգիայում 65 811 դեպք է հայտնաբերվել, որի պատճառով մահացել է 592 մարդ: