Նիկոլ Փաշինյան անվանմամբ ազգային աղետը մենք կվերացնենք սահմանադրորեն, բայց իր սիրած ձևով՝ պինցետով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ռեկտոր ԱՐմեն Դարբինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելիներս,

Հայաստանի Հանրապետության Արժանապատիվ Քաղաքացիներ,

Սփյուռքի Արժանապատիվ Հայեր,

Իմ Խորին Երախտագիտությունն եմ հայտնում այս օրերին համացանցը ողողած Սիրո և Արժանապատվության Շքերթի համար՝ ուղղված ինձ և Համալսարանական Արժեքների պաշտպանությանը: Անգամ անհարմար եմ զգում, որ նման դրսևորում տեղի է ունենում իշխանական մի ոհմակի հանդեպ, որը օրգանապես անհաղորդ է նման Արժեքներին: Այդ իսկ պատճառով խնդրում եմ դադարեցնել աջակցության գործողությունները և հավաստիացնում եմ, որ մեր համալսարանին և մեր դավանած Արժեքներին որևէ բան չի սպառնում:

Իսկ Նիկոլ Փաշինյան անվանմամբ ազգային աղետը մենք կվերացնենք սահմանադրորեն, բայց իր սիրած ձևով՝ պինցետով:

Ստեղծված իրավիճակում սակայն բան ունի անելու ԱԱԾ տնօրեն Աբազյանը: Նա ունի երեք տարբերակ. ա/Հրապարակային բացատրություն տալ ինձ ներկայացված վերջնագրի կապակցությամբ; բ/Մասնավոր զրույցում ինձանից ներողություն խնդրել դրսևորված անհեռատեսության համար; գ/վարչապետի խոսնակ օրիորդ Մանեի հրահանգով փորձել գործ կարել ինձ վրա: Միանգամից ասեմ, որ ռեժիմի ոչնչացումը արագացնելու տեսանկյունից ես նախընտրում եմ երրորդ տարբերակը: Դե ձեզ տեսնեմ: