«Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: Այն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող նախագծերից է:

Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի նաև շինարարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը:

-Բաղկացած է լինելու 22 ինժեներական ընկերությունների շինություններից, լաբորատորիայից, ավտոկայանատեղիից, այգուց և ինժեներական ենթակառույցներից:

-Վերածվելու է ինժեներական մտքի ու նորարարությունների կենտրոնի:

-Ապահովելու է քաղաքային կյանքի միանգամայն նոր միջավայր:

Նախագծի հեղինակ՝

Storaket Architectural Studio»: