Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում ելույթ ունենալ Մյունխենի համաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Մյունխենի համաժողովի առցանց միջոցառումը տեղի է ունենալու փետրվարի 19-20-ը: Նախատեսվում է, որ դրան մասնակցելու են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն Դեր Լյայենը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը եւ կլիմայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քերրին: Առայժմ հայտնի չէ՝ մասնակցելո՞ւ է արդյոք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: