Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեհը հինգշաբթի հերքել է թուրքական թերթի այն պնդումը, որ Թուրքիան, սպանությանը մասնակցության համար, ձերբակալել է իրանցի դիվանագետի, հայտնում է Tehran Times-ը:

Ղաթիբզադեհը նշել է, որ թուրքական թերթի զեկույցը «հիմնված է անհիմն մեղադրանքների վրա»:

Հինգշաբթի թուրքական անգլալեզու Daily Sabah թերթը պնդել էր, որ ձերբակալվել է Ստամբուլում Իրանի հյուպատոսության աշխատակիցներից մեկը՝  2019 թվականին Իրանի քաղաքացու սպանության կազմակերպչին օգնելու մեղադրանքով: Սակայն Իրանի արտգործնախարարությունը հերքել է լուրը. «Ղաթիբզադեհն ասաց, որ Ստամբուլում Իրանի հյուպատոսության աշխատակազմից ոչ ոք թուրքական լրատվամիջոցի կողմից հրապարակված գործողություններին մաս չի կազմում»:

«Բացի այդ, Իրանի հյուպատոսության աշխատակիցներից ոչ մեկը չի ձերբակալվել», — ավելացրել է Ղաթիբզադեհը: Խոսնակի պնդմամբ, այն անձը, որի անունը նշված է թուրքական լրատվամիջոցների զեկույցում, հյուպատոսարանի աշխատակից չի եղել: