Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը կարծում է, որ ամուսնացած զույգերը պետք է առանձին մահճակալներում եւ առանձին սենյակներում քնեն. այդպես, ըստ քաղաքական գործչի, նրանք չեն հոգնեցնի միմյանց եւ կհասցնեն կարոտել: Ժիրինովսկին ն այս մասին ասել է երիտասարդների հետ հանդիպմանը Վալենտինի օրվա նախօրեին, փոխանցում է «ՄԿ»-ն:

Նրա խոսքով` ամուսինն ու կինը սովորաբար խցկվում են նույն անկողնու մեջ եւ «ամբողջ գիշեր խանգարում են միմյանց քնել»: Սակայն երբ երկու բնակարանները նույն հարկում են, կինն ու տղամարդն ամեն անգամ հանդիպելիս կարծես ժամադրության գնան:

Քաղաքական գործիչը նաեւ կողմ է հանդես եկել հասարակաց տների բացմանը: Ըստ նրա` նման հաստատությունների բացումը դրական ազդեցություն ունի: Սպանությունների թիվը նվազում է: